Երեկ տեղի ունեցավ Եվրամիության նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երկրորդ հանդիպումը:
Հանդիպման արդյունքներն ամփոփվել եմ Շառլ Միշելի հայտարարության մեջ: Անդրադառնանք ամենակարևոր դրույթներին:
Ընդհանուր առմամբ հայտարարությունից ակնհայտ է գործընթացներում ԵՄ միջնորդական դերակատարումը մեծացնելու, բոլոր գործընթացներն իր հովանու ներքո վերցնելու միտումը: Դա արտահայտվում է մի քանի կերպ: Ե՛վ նրանով, որ անգամ չի հիշատակվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը: Ե՛վ նրանով, որ ի տարբերություն Միշելի նախորդ հայտարարության, որտեղ հղում էր կատարվում ՌԴ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք հայտարարություններին, այս անգամ հիշատակվում է միայն նոյեմբերի 10-ի հայտարարությունը, փոխարենը շեշտվում են ԵՄ միջնորդությամբ շփումները: Ե՛վ նրանով, որ արդեն խոսվում է ԵՄ միջնորդությամբ այս հանդիպումների շարունակականության ու դրանց արդյունքներին հետամուտ լինելու մասին:
Ավելին, այն գործընթացները, որոնց սկիզբը դրվել է ՌԴ միջնորդությամբ, այժմ ԵՄ միջնորդությամբ է փորձ արվում առաջ մղել: Ամենակարևորը թերևս դելիմիտացիայի և դեմակրացիայի հարցով մինչև ապրիլի վերջ Համատեղ Սահմանային հանձնաժողով ստեղծելու մասին պայմանավորվածությունն է:
Մանրամասները տեսանյութում.