Չինաստանը բողոքի դիմում է հղել ԱՄՆ-ին՝ Թայվանին 95 մլն դոլարի չափով ամերիկյան զենք մատակարարելու հաստատման հետ կապված:
«Ամերիկյան կողմն արդեն հավանություն է տվել Թայվանին 95 մլն դոլարով ռազմական տեխնոլոգիաների և սպառազինությունների վաճառքին, ինչպես նաև մասնագետներ կտրամադրի Patriot հակաօդային պաշտպանության համակարգը սպասարկելու համար։ Չինաստանը խստորեն բողոքում է դրա դեմ, և մենք լուրջ դիմում ենք հղել ԱՄՆ-ին»,- ասված է չինացի զինվորականների տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ Վաշինգտոնի նման գործողությունները «պայմանագրերի լուրջ խախտում են և ՉԺՀ-ի ներքին գործերին կոպիտ միջամտություն»։
«Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը ակտիվ միջոցներ կձեռնարկի՝ թայվանցի անջատողականներին աջակցելու ցանկացած պատրվակով արտաքին ուժերի ցանկացած փորձ դատապարտելու համար։ Մենք հաստատակամորեն պաշտպանելու ենք մեր երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ընդգծվում է փաստաթղթում։