Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կիև այցի դեպքում հանդես չի գա հակամարտության կողմերից որևէ մեկը օգտին: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Վատիկանի պետքարտուղար (կառավարության ղեկավար) կարդինալ Պիետրո Պարոլինը։
«Իհարկե, Հռոմի Պապը չէր գնա մեկի կամ մյուսի օգտին դիրքորոշվելու համար», - նրա խոսքերը մեջբերում է ANSA-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ պոնտիֆիկոսը անորոշություն էր հայտնել, թե արդյոք կկարողանա այցելել Ուկրաինա։ Նրա խոսքով, ինքը պատրաստ է ճամփորդությանը, բայց չգիտի, արդյոք կարող է դա անել, և «դա լավագույնս կլինի»: