Սլովակիայում ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգի տեղակայումը Ուկրաինային փոխանցված S-300 հակաօդային պաշտպանության համակարգի փոխարինման համար ժամանակավոր է, Վաշինգտոնն ու Բրատիսլավան աշխատում են երկարաժամկետ լուծման վրա` եվրոպական երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։
Պենտագոնը շարունակում է աշխատել Սլովակիայի հետ՝ երկարաժամկետ լուծում մշակելու համար, որն ամենահարմարն է իրեն, ասել է ԱՄՆ ռազմական պաշտոնյան։ Նա հավելել է, որ կողմերին դեռ չի հաջողվել նման լուծում մշակել։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ կուղարկի Սլովակիա՝ փոխարինելու S-300 հակաօդային պաշտպանության համակարգը, որը մատակարարվել է Ուկրաինային ուրբաթ օրը։