Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) անհրաժեշտ է ստեղծել անդամակցությունից զրկելու ընթացակարգ և հեռացնել Ռուսաստանը։ Նման առաջարկով է հանդես եկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար:
«Ռուսաստանի չարդարացված ագրեսիան և վայրագությունները քանդեցին Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքերը: Ռուսաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության և համագործակցության համար: Եթե ԵԱՀԿ-ն չունի երկրների անդամակցությունը կասեցնելու համապատասխան մեխանիզմներ, ապա դա անհրաժեշտ է ստեղծել և հեռացնել Ռուսաստանին»,- ասել է Կուլեբան։