Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօրվա հանդիպումից հետո միասին շրջել են Կիևում։ Այս մասին հայտնում է UNN-ը՝ հղում անելով Զելենսկու Telegram-ի էջին:
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Բորիս Ջոնսոնի հետ մեր հաջորդ հանդիպումը կայանա խաղաղ ուկրաինական երկնքի տակ, Կիևը դեռ սակավամարդ է և օդային տագնապները հաճախ են։ Բայց նույնքան գեղեցիկ ու ծայրամասերում արդեն առանց մարտերի։ Այցելեցինք «Երկնային հարյուր հերոսների» հուշահամալիր: Ցավոք սրտի, մեր հերոսները շարունակում են ամեն օր զոհվել ռազմաճակատում՝ ռուս զավթիչների դեմ պայքարում, բայց Մեծ Բրիտանիայի նման մեր իսկական ընկերների օգնությամբ մենք ամեն օր ավելի ենք մոտենում հաղթանակին։ Շնորհակալություն Բորիս Ջոնսոնին՝ Ուկրաինա այցելելու և աջակցելու համար։ Մենք հաղթելու ենք, այլ ճանապարհ չունենք»,- ասել է Զելենսկին։