Այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը կա՞, թե՞ արդեն լուծարվել է: Ունի՞ արդյոք ապագա այս ձևաչափը: Սա թերևս այսօր ամենաարդիական հարցերն են:
Եթե համադրենք երեք համանախագահ երկրներից եկող այս ազդակներն ու առկա գործընթացը, ակնհայտ է դառնում մեկ բան՝ ՌԴ-Արևմուտք առճակատումն ու մրցակցությունն այսօր տարածվում է նաև Հարավային Կովկասի և հետևաբար նաև Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Եվ մի կողմից ՌԴ-ն, մյուս կողմից Արևմուտքը փորձում են հենց իրենք լինել հիմնական միջնորդն ու այդ կերպ մեծացնել իրենց ազդեցությունը գործընթացների, հետևաբար նաև տարածաշրջանի վրա՝ հնարավորության դեպքում՝ դուրս մղելով մյուս կողմին:
"Հայացք" վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի վերլուծությունը ստորև.