Հայաստանը ռուսական գազի համար վճարումները կատարում է ռուբլով: РБК-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Չի վճարելու, չի պատրաստվում, ԱՐԴԵՆ վճարում է: Ավելին, պարզվում է, որ «որքան գիտի էկոնոմիկայի նախարարը» վերջին մի քանի վճարումներն արդեն իսկ ռուբլով են եղել, բայց «համապատասխան փոխարժեքով»:
Թեմայի կարևորության ու զգայունության մասին երևի ավելորդ է խոսել: Բավական է հիշել, որ հայաստանյան օրակարգում ռուբլով գազ գնելու խոսակցությունները վերջին անգամ ակտիվացան «ոչ բարեկամական երկրներին» ռուբլով գազ վաճառելու ՌԴ որոշմանը գրեթե զուգահեռաբար: Այս իմաստով, շատ կարևոր հարցադրում էր և շարունակում է մնալ, թե ու՞մ նախաձեռնությունն էր այդ գործընթացը, կա՞ր ընդհանրապես գործընթաց, բանակցություն, թե՞ ոչ: Իրավիճակը շատ նմանվեց նախորդ երեք տարիների ընթացքում հայ-ռուսական գազային բանակցություններին թեմային, որոնք կային/ չկային, երբ էին սկսվում, երբ՝ ավարտվում և այլ հարցերի հետ կապված ընթացիկ հստակություն չունեինք:
Այսօր էլ, ձևավորված ինֆորմացիայի դեֆիցիտի պայմաններում, նոր տեղեկություններ ենք ստանում, որոնք կրկին կցկտուր պատկեր են ստեղծում:
Եվ այսպես.
!!! Վահան Քերոբյանն ասում է, որ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով: Հույս է հայտնում նաև, որ կողմերը գնագոյացման գործընթացում հակված են ազգային արժույթներին անցման: Արդյունքում
!!! « «Գազպրոմի»՝ Հայաստանին գազ մատակարարելու պայմանագիրն արդեն մի քանի տարի թույլ է տալիս գազի համար վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է». РБК-ի հարցմանը պատասխանել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
Տեղի ունեցողի նկատմամբ անհասկանալի դրվագները շատ են ու ևս մեկ անգամ կարևորում են հարցադրումները՝