Մարտակերտի շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է արձանագրվել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում միջադեպը կարգավորելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։