Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար իրեն մեկից ավելի հանդիպում է պետք Ռուսաստանի ղեկավարության հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես կողմ եմ, որ մեր և Ռուսաստանի հանդիպումը կայանա որքան հնարավոր է շուտ։ Չեմ կարծում, որ ընդամենը մեկ հանդիպումը բավական կլինի»,- շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահը հանրապետության առցանց լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Չեմ կարծում, որ կարելի է մեկ անգամ հանդիպել և ամեն ինչի շուրջ պայմանավորվել։ Որովհետև հարցերը շատ են»,- պարզաբանել է Զելենսկին։