Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում հայկական կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը»,-ասել են նախարարությունից։
Ռուս խաղաղապահները շուրջ 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։