Հայաստանն ու Ռուսաստանը տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։
Ինչպես հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փաստաթղթի համաձայն, տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության հիմնական ուղղությունները կլինեն, մասնավորապես, այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, տվյալների փոխանակումը՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված իրավախախտումները բացահայտելու, կանխելու, ճնշելու և հետաքննելու համար: