ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակը առանձին նամակներ է հղել ՄԱԿ-ում Ռուսաստանի և Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններին՝ խնդրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունել գլխավոր քարտուղարին Մոսկվայում, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիևում: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երեկ կեսօրին առանձին նամակներ են փոխանցվել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններին։ Այդ նամակներում գլխավոր քարտուղարը խնդրում է նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունել իրեն Մոսկվայում, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիևում»,- ասել է Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարն ասաց, որ մեծ վտանգի այս կարևոր պահին նա կցանկանար քննարկել Ուկրաինայում խաղաղության և բազմակողմանիության ապագայի ուղղությամբ հրատապ քայլերը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա։ Նա նշել է, որ Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի հիմնադիր երկրներն են և միշտ աջակցել են ՄԱԿ-ին»,- հավելել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։