Ես չեմ եկել այստեղ որպես «Հայրենիք»-ի նախագահ կամ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ես այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Ազատության հրապարակում իշխանության դեմ անժամկետ բողոքի ակցիաներ հայտարարած Արթուր Վանեցյանը։
Նա ասել է, որ պետք է իրազեկել, տեղեկացնել հասարակությանը սպառնացող վտանգների մասին, դիտարկմանը, թե դրա համար խորհրդարանական ամբիոն ունեն իրենք, Արթուր Վանեցյանն ասել է․«Ես այլևս չեմ կարող մտնել այդ խորհրդարան»։ Հարցին, թե այսինքն մանդատից հրաժարվում է, Վանեցյանն ասել է, որ մանդատն իրեն չի հետաքրքրում։
Դիտարկմանը, թե փաստորեն ԱԺ ընտրություններին մասնակցելը սխալ էր, նա ասել է․ «Ընտրություններին մասնակցելը սխալ էր, իհարկե, սխալ էր»։ Ինչ վերաբերում է որոշմանն ու Մոսկվա այցին, Վանեցյանն ասաց, որ եղել է Մոսկվայում անձնական հարցերով, իսկ որոշումը Ազատության հրապարակում գործընթաց սկսելու, կայացրել է միայնակ։