Ռուսական ապրանքների պահանջարկը Չինաստանում աճում է, Չինաստանը պատրաստ է երաշխավորել ռուսական արտադրանքի անխափան մատակարարումները իր շուկա։ Այս մասին չորեքշաբթի օրը Պետդումայում Չինաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների հարցերով պատգամավորական խմբի նիստում հայտարարել է ՌԴ-ում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք աշխատում ենք մեր կողմից առաջնահերթության սկզբունքով ռուսական ապրանքներ ստանալու ուղղությամբ և երաշխավորում ենք ռուսական ապրանքների անխափան մատակարարումներ չինական շուկա։ Կարծում եմ՝ ռուսական ապրանքների պահանջարկը [Չինաստանում] աճում է»,- ասել է նա։