ԱՄՆ-ը դեռ չի նկատել Չինաստանի օգնությունը Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու և ուկրաինական իրադարձությունների հետ կապված նյութական աջակցություն ցուցաբերելու հարցում։ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն ուշադիր հետևում է իրավիճակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանը պետք է իր որոշումները կայացնի [Ռուսաստանի հետ կապված]։ Մեր խնդիրն է խոսել նման որոշումների հետևանքների մասին, հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Փրայսը։ Մենք հստակ հասկացրել ենք, որ եթե Չինաստանը կամ որևէ այլ երկիր փորձի փոխհատուցել [պատժամիջոցների արդյունքում] Ռուսաստանին հասցված վնասը կամ տրամադրել զենք, մատակարարումներ, անհրաժեշտ նյութեր, ապա այդ երկրներից յուրաքանչյուրը լուրջ հետևանքների առաջ կկանգնի»: