Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ուղերձով՝ վերահաստատելով ամերիկյան կողմի հանձնառությունը զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցությունների և կառուցել ավելի խաղաղ աշխարհ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցության՝ իր բոլոր դրսևորումներում։ Մենք վերստին պարտավորվում ենք խոսել և դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։ Միևնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ կորցրեցինք Մեծ Եղեռնի ընթացքում, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին։ Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքներով չի նշանավորվում մեր ամենօրյա կյանքը, և որտեղ մարդիկ ամենուր ազատ են իրենց կյանքն ապրելու արժանապատիվ ու անվտանգ։
Այսօր՝ 107 տարի անց, ԱՄՆ-ի ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերին, ովքեր զոհվեցին ցեղասպանության ժամանակ»։