Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 422838: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8622 (+0) դեպք, մահվան ևս 1683 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 1945 անձ: Ապաքինվել է 410588 անձ: