Մոսկվան չի հրաժարվում Կիևի հետ բանակցություններից և հույս ունի, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել։ Այս մասին երեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած այն հանգամանքին, որ ռազմական գործողություն է ընթանում, մենք դեռ հույս ունենք, որ մենք կկարողանանք պայմանավորվածություններ ձեռք բերել նաև դիվանագիտական ճանապարհով. մենք բանակցություններ ենք վարում, մենք չենք հրաժարվում դրանցից», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով, Ստամբուլում կայացած բանակցություններում Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչներին «հաջողվել է բավականին լուրջ բեկման հասնել»։ Ինչպես պարզաբանել է Պուտինը, Կիևի բանակցողները չեն փորձել կապել «Ուկրաինայի միջազգային անվտանգության պահանջները <...> այնպիսի հհասկացողության հետ, ինչպիսին Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են»՝ որոշակի վերապահումներով դուրս թողնելով Ռուսաստանի կողմից ճանաչված Ղրիմը, Սևաստոպոլը և Դոնբասի հանրապետությունները։
«Բայց, ցավոք, այդ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո և բանակցությունների շարունակման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեր, իմ կարծիքով, բավականին հստակ մտադրությունից հետո, Բուչայում բախվեցինք սադրանքի առջև, որի հետ ռուսասկան բանակը ոչ մի առնչություն չունի»,- ասել է Պուտինը: