ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ ժամանել է Ուկրաինա, որտեղ հինգշաբթի օրը կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ։
«Ես Ուկրաինա եմ ժամանել Մոսկվա այցելելուց հետո։ Մենք կշարունակենք աշխատել հումանիտար աջակցությունն ընդլայնելու և հակամարտության գոտիներից խաղաղ բնակիչներին տարհանելու ուղղությամբ»,- գրել է նա իր Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երեքշաբթի օրը Գուտերեշը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո Լեհաստանով մեկնել է Ուկրաինա։ Գլխավոր քարտուղարի աշխատանքային ծրագիրը այս երկրում նախատեսված է հինգշաբթի օրը։