Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունը կարող է ներգրավել այլ երկրների, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վստահ եմ, որ նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետությունները նույնպես կմիանան նման դաշինքին», - հինգշաբթի ասել է նա Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Երկրի ղեկավարը նշել է, որ Բելառուսի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում շատ մեծ հետաքրքրություն է տեսնում ռուսական շրջանների կողմից։
«Ձեր շնորհիվ մենք ունենք նման համագործակցություն և փորձում ենք նոր սկզբունքներով կառուցել միասնական միութենական պետություն, որպեսզի ոչ ոք չնեղանա, որպեսզի ինքնիշխան, անկախ պետությունները՝ Բելառուսը և Ռուսաստանը, զարգանան»,- ասել է նա։