Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է մոտ ապագայում Ուկրաինայում խաղաղություն հաստատել։
«Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում շուտով խաղաղություն հաստատվի [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո] Գուտերեշը այցելեց Թուրքիա, բանակցություններ վարեց մեզ հետ և գնաց Ռուսաստան։ Նա զանգահարեց ինձ [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի և [Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ] Լավրովի հետ հանդիպումներից հետո և ասաց, որ դրանք դրական են անցել: Պուտինը նույնպես ասաց, որ դրանք դրական է համարում, նա ասաց, որ ՄԱԿ-ի մասնակցությունը [Ուկրաինայի կարգավորմանը] դրական զարգացում է ապագայի առումով»,- Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ լրագրողներին ասաց Թուրքիայի նախագահը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Էրդողանը հավելել է, որ Պուտինն ու Գուտերեշն իր հետ զրույցներում դրական են անվանել իրենց միջև Մոսկվայում կայացած բանակցությունները։