Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ մայիսին Մոսկվայում նախատեսված հոբելյանական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս հանդիպման ժամկետն արդեն որոշված է, սակայն կհայտարարվի ավելի ուշ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դա (ամսաթիվը) որոշված է, սկսվել են հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք ճշգրիտ ժամկետի մասին», - պատասխանելով համապատասխան հարցին՝ ասել է Պեսկովը։