Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը Ղազախստանի իր գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համագործակցությունը և երկկողմ համագործակցության զարգացումը: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական թեմաներն ու առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահները հաստատել են «ռուս-ղազախական դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերությունների համակողմանի ամրապնդման տրամադրվածությունը»։ Նրանք պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկու երկրների կառավարությունների և համապատասխան գերատեսչությունների միջև, ինչպես նաև հետագա շփումները։