Ադրբեջանը մտադիր չէ եվրոպական գազի շուկայում մրցակցել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր մտքում երբևէ չի եղել Ռուսաստանի հետ մրցակցել եվրոպական գազի շուկայում, քանի որ մատակարարումների ծավալներն անհամեմատելի են»,- ասել է Ալիևը։
Միևնույն ժամանակ նա չի բացառել Իտալիա գազի մատակարարումների կրկնապատկումը՝ դրանք հասցնելով տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի: Բայց դրա համար, ընդգծել է նա, անհրաժեշտ է մեծացնել Անդրադրիատիկ գազատարի թողունակությունը։ Ալիևը հավելել է, որ «մեկ ամսում հնարավոր չէ լուծել այդ հարցը»։