Մայիսի 1-ին անելու ենք մեծ հանրահավաք․ բոլոր ուժերը, որոնք պայքարում են հայրենիքի, հայ ազգի համար, այդ ապակենտրոն, ցանցային պայքարը ինչ-որ մի փուլում պետք է հատվի։ Մայիսի 1-ին լինելու է այդ հատման կետը, օրը, և մենք բոլորս իրար հետ շարունակելու ենք մեր պայքարը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ընդդիմության հետագա գործողությունների մասին հարցին, փոխանցում է Aysor.am-ը։
Արթուր Վանեցյանը շեշտեց՝ կա հստակ ծրագիր, որի բոլոր մանրամասները չէ, որ հենց այս պահին պետք է հրապարակվեն։