ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ավարտի ժամկետների մասին հարցին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ մասնավորապես, լրագրողը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է այն ավարտին հասցնել մինչև մայիսի 9-ը։
«Այն կավարտվի հենց այն նպատակները, որոնք ես արդեն նկարագրել եմ ձեզ, կյանքի կոչվեն և իրականացվեն»,- պատասխանել է Լավրովը։ Ինչ վերաբերում է խաղաղ բանակցություններին, ապա, Լավրովի խոսքերով, դրանք կանգ են առել Կիևի իշխանությունների ոչ հետևողական դիրքորոշման պատճառով։
«Եթե նրանք լինեին ազնիվ բանակցողներ, եթե հավատարիմ լինեին այն ամենին, ինչ պայմանավորվել էին քայլ առ քայլ, մենք կարող էինք զգալի առաջընթաց գրանցել այս բանակցություններում»,- ասել է նախարարը։