Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Կիևի անվտանգության երաշխիքները պետք է հիմնված լինեն տվյալ երկրների կողմից որքան հնարավոր է շուտ իրենց զինված ուժերի տրամադրման վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես հաստատ գիտեմ, որ մեզ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ, և ես հստակ գիտեմ, թե ինչ է մեզ անհրաժեշտ, և մենք ցանկանում ենք խնդրել հենց այն, ինչ մեզ անհրաժեշտ է <...>։ Ամենակարևորը մարդիկ են և ժամկետները, ժամկետներն ու մարդիկ, որքան էլ ցինիկ հնչի: Կարծում եմ, որ մեզ համար մեր անվտանգության երաշխիքները պետք է լինեն «մարդիկ-ժամեր» բանաձևով»,- ասել է նա:
Զելենսկին ընդգծել է, որ նման համակարգերի անալոգները «պետք է տեղակայվեն Եվրոպայի այս կամ այն հատվածներում» և համեմատել է այդ համաձայնագրերը 911 հեռախոսի հետ, որն անհապաղ օգնություն կտրամադրի։
«Մեզ պետք են անվտանգության երաշխիքներ հենց «մարդիկ-ժամեր» բանաձևով: Որոշումը կայացվում է առաջին օրը, ոչ թե երկրորդ կամ երրորդ (օրերին-խմբ.), և նախապես ընդունված որոշման մեջ նշվում են այն առանձնահատկությունները, որ այս կամ այն պետությունը պետք է ստանա՝ կախված հաջորդ օրվա սպառնալիքներից: Մեզ համար ես դա անվանում եմ 911, մեզ համար դա շտապօգնություն է»,- ասել է նա։