Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը՝ Ելիսեյան պալատին հղումով: «Մակրոնի և Զելենսկու հեռախոսազրույցը սկսվել է», - հայտնել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմը։ Ելիսեյան պալատում այլ տեղեկություններ չեն տրամադրվել:
Ֆրանսիայի ղեկավարը «կրկին առանձնահատուկ մտահոգություն է հայտնել Մարիուպոլում ստեղծված անտանելի իրավիճակի կապակցությամբ»։ Մակրոնը նաև իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի տարածքում շարունակվող հարվածների կապակցությամբ, նշել են Ելիսեյան պալատում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: