Եվրամիությունը նախատեսում է մինչև ամառ դադարեցնել ռուսական ածխի ներկրումը, իսկ մինչև տարեվերջ ԵՄ երկրները մտադիր են հրաժարվել նաև ռուսական նավթից։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին The Indian Express-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու համար: Շատ երկրներ միացել են այդ պատժամիջոցներին, նույնիսկ եթե դա անխուսափելիորեն ծախսեր է պահանջում իրենց համար», - ասաց Շոլցը: