Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ հումանիտար հարցերը: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2022 թվականի մայիսի 2-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ հումանիտար հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: