Հակառուսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո, չեն կարող չեղարկվել առանց Կիևի և Մոսկվայի միջև համաձայնության։ Այս մասին երկուշաբթի ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առանց Ուկրաինայի հետ [Ռուսաստանի] կողմից համաձայնության հաստատման՝ մենք չենք հանի պատժամիջոցները», - ասել է կառավարության ղեկավարը։ «Նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը- ՏԱՍՍ-ի խմբ.) պետք է համաձայնության գա Ուկրաինայի հետ»։
Գերմանիան չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, ասել է Շոլցը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին։ Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ Ուկրաինան պետք է կարողանա «պաշտպանել իր ինքնիշխանությունն ու ազատությունը»։