Կանգնած ենք հարցադրումների առաջ, Միացյալ Նահանգներում Հայաստանի արտգործնախարարի ստորագրությամբ միջուկային էներգետիկայի ոլորտում հուշագիրը նույն ոլորտում հայ-ռուսական երկխոսությանը փոխլրացնո՞ղ գործընթացն է, մրցակցո՞ղ, թե՞ հակադրության մեջ գտնվող: Այս հարցադրումներն ամբողջությամբ պատկերացնելու համար ավելի շատ տեղեկատվություն է անհրաժեշտ, հանդիպման ու քննարկումների վերաբերյալ ավելի շատ մանրամասներ: Բայց աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների պայմաններում իրապես դժվար է այս գործընթացները պատկերացնել՝ որպես միմյանց փոխլրացնող: