Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խաղաղ կարգավորման կարիք չունի, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Զելենսկին ոչ մի խաղաղության պայմանագրի կարիք չունի, նրա համար խաղաղությունը դա վերջն է»,- իր Telegram ալիքում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այդ վերջը, ըստ Մեդվեդևի, կարող է լինել «կամ արագ՝ նացիստների կողմից, ովքեր նրան կախաղան կբարձրացնեն»՝ «ռուսների հետ դավաճանության համար», կամ ավելի դանդաղ՝ մրցակիցների կողմից, ովքեր կհասնեն նրան հեռացնելու որպես նախագահ, որը պատերազմ է պարտվել»։
Նա մատնանշել է, որ «դա հաստատում են իր շուրջը գտնվող տարբեր խառնաշփոթներ, որոնք գոռում են, որ խաղաղության պայմանագիր չի լինելու»։