Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի բացառում, որ ՆԱՏՕ-ն բացասական դեր է խաղում ուկրաինական ճգնաժամի սրման գործում:
«[Հավանաբար] ՆԱՏՕ-ի հաչոցը Ռուսաստանի դռների մոտ հանգեցրել է Կրեմլի արձագանքին: Զայրույթը, չգիտեմ՝ հրահրե՞լ է, թե՞ ոչ, բայց հավանաբար նպաստել է»,- երեքշաբթի օրը նա ասել է Corriere della Sera թերթի գլխավոր խմբագիր Լուչիանո Ֆոնտանային տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չի կարելի մտածել, որ մի ազատ պետություն կարող է պատերազմ մղել մեկ այլ ազատ պետության տարածքում», - ասել է Ֆրանցիսկոսը ՝ հիշելով իր թեզը «երրորդ համաշխարհային պատերազմի դրվագներով»:
«Ես պարզապես փաստում եմ իրականությունը. Սիրիան, Եմենը, Իրաքը, Աֆրիկայում պատերազմները մեկը մյուսի հետևից են տեղի ունենում: Եվ բոլորի հետևում կանգնած են միջազգային շահերը: Ուկրաինայում ուրիշներն են ստեղծել հակամարտությունը», - ասել է պոնտիֆիկոսը: