Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ եվրոպական երկրները պետք է մասնակցեն ռազմական գործողությունների ավարտից հետո երկրի վերականգնմանը։ Այսպիսի կարծիք նա հնչեցրել է՝ երեքշաբթի օրը տեսաֆորմատով ելույթ ունենալով The Wall Street Journal-ի կողմից կազմակերպված գործադիր տնօրենների հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Խոսելով Ուկրաինայի վերականգնման մասին, և թե ով պետք է անի դա, ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է [մասնակցի դրան]»,- ասել է Զելենսկին: Նա նշել է, որ Ուկրաինան «պայքարում է ամբողջ Եվրոպայի համար»։
«Այս առումով ես համոզված եմ, որ ողջ Եվրոպան պետք է հասկանա դա և օգնի վերականգնել մեր երկիրը, մեր արդյունաբերությունը և, իհարկե, գալ մեր շուկա», - շարունակել է Զելենսկին։