Եվրամիությունն առաջարկում է պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ մտցնել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ։ NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին չորեքշաբթի հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։
Գործակալությունը նշում է, որ վեցերորդ փաթեթը նաև ԵՄ սև ցուցակում ևս 58 մարդու ընդգրկում է ենթադրում, այդ թվում՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ, դստեր և որդու։