Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 3-ին զորավարժություններ է սկսել Բուլբոակա զորավարժարանում՝ ինքնահռչակ Մերձդնեստրի սահմանի մոտ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռազմական ակադեմիայի կուրսանտները կրակելու հմտություններ կանցնեն մինչև հունիսի 4-ը։
«Դասընթացը պետք է անցկացվի 2022-2023 թվականների ժամանակացույցի համաձայն և որևէ կերպ կապված չէ տարածաշրջանի անվտանգային իրավիճակի հետ», - ասել է ակադեմիայի ղեկավար, գնդապետ Անատոլի Բուկուչը։