Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանն օրերս հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ. հանդիպումից առաջ Գրիգորյանն ասել էր՝ եթե կարողանան բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող են նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպումը։
«Քննարկումները, երբ ինչ-որ փուլի հասնեն ու նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի», - ասաց Գրիգորյանը։