Արևմուտքում պատերազմ սանձազերծելը բացարձակապես չի բխում Բելառուսի շահերից։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է BelTA-ն։
«Մենք ոչ մեկին չենք սպառնում և չենք պատրաստվում որևէ մեկին սպառնալ։ Եվ մենք դա չենք անի: Ավելին, մենք չենք էլ կարող սպառնալ. մենք գիտենք, թե ով է մեզ ընդդիմանում։ Հետևաբար, Արևմուտքում ինչ-որ հակամարտություն, ինչ-որ պատերազմ սանձազերծելը բացարձակապես չի բխում բելառուսական պետության շահերից։ Ուստի թող Արևմուտքը հանգիստ քնի»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։