ՆԱՏՕ-ի զորքերը կենտրոնացած են Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտ, որոնց հիման վրա կարող են ստեղծվել հարվածային խմբեր հետագա օգտագործման համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ռուսլան Կոսիգինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի Դաշնության և մեր պետության սահմանների անմիջական հարևանությամբ արդեն կան զորքեր, [ՆԱՏՕ-ի] ուժեր, որոնց հիման վրա ամենակարճ ժամկետներում կարող են ստեղծվել հարվածային խմբեր՝ դրանց օգտագործման համար, այդ թվում՝ բելառուսական ուղղությամբ»,- ասել է Գլխավոր շտաբի ներկայացուցիչը, որի հայտարարությունը տեղադրվել է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության Telegram ալիքում։
Կոսիգինի խոսքով՝ «այդ ֆոնին շրջանակներն անընդհատ ընդլայնվում են, իսկ Բելառուսի Հանրապետությանը հարակից պետությունների տարածքում օպերատիվ ու մարտական պատրաստության միջոցառումների ինտենսիվությունը մեծանում է»։
«Այս ուսումնական տարվա սկզբից արդեն անցկացվել են ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի և ազգային զինված ուժերի 15 զորավարժություններ»,- պարզաբանել է Կոսիգինը։