Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հեռախոսազրույցում քննարկել են մայիսի 1-ին իտալական Rete-4 հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները։ Այս մասին հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վարչապետն ընդունել է նախագահ Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի նկատմամբ նախագահի վերաբերմունքը պարզաբանելու համար», - հայտնել են գրասենյակից։
Բացի այդ, «վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահին Իսրայելի Պետության Անկախության 74-րդ օրվա կապակցությամբ շնորհավորանքների համար», - հավելել են Բենեթի գրասենյակից։
Լավրովը իտալական հեռուստաալիքի եթերում ավելի վաղ ուրվագծել է Ռուսաստանի հիմնական դիրքորոշումները Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ։ Նա, ի թիվս այլ բաների, մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները, ով պնդում էր, որ երկրում «նացիստականացում» չի կարող լինել, քանի որ այն ղեկավարում է հրեա։ Ռուս նախարարը նշել է, որ կարող է սխալվել, բայց Հիտլերը նույնպես հրեական արյուն ուներ։ Այս խոսքերը մեծ հնչեղություն է առաջացրել շատ երկրներում։