Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Արմենպրես-ը, հղում անելով թուրքական www.hurriyet.com.tr-ին:
Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են Ուկրաինայում առկա իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա խնդիրները: