ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը կայացած նիստում հատուկ գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ ընդունել է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահի հայտարարությունը։ Մայիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահում է Միացյալ Նահանգները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անվտանգության խորհուրդն իր խորը մտահոգությունն է հայտնում Ուկրաինայում խաղաղության և անվտանգության պահպանման կապակցությամբ։ «Անվտանգության խորհուրդը հիշեցնում է, որ բոլոր անդամ երկրները, ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում, ընդունել են իրենց միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորությունը»,- նշված է հայտարարությունում:
Հայտարարությունում աջակցություն են հայտնում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ջանքերին։
«Անվտանգության խորհուրդն իր ամուր աջակցությունն է հայտնում գլխավոր քարտուղարի ջանքերին՝ խաղաղ լուծում գտնելու համար», - ասվում է փաստաթղթում։
Բացի այդ,հայտարարությունում կոչ է արվում Գուտերեշին Անվտանգության խորհրդին տեղեկացնել հայտարարության ընդունումից հետո իրավիճակի զարգացման մասին։