Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը Ռուսաստանում արտակարգ և լիազոր դեսպաններ են նշանակել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ուրբաթ օրը հանրապետությունների ղեկավարների կայքերում։ Հրամանագրերն ուժի մեջ են մտել ստորագրման օրվանից։
Օլգա Մակեևան դարձել է Ռուսաստանում ԴԺՀ-ի դեսպան: Ռուսաստանի Դաշնությունում ԼԺՀ-ի դեսպան է նշանակվել Ռոդիոն Միրոշնիկը։