ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դիտարկում է Իրանի վերադարձը միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA), որով Թեհրանին առաջարկվելու է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կհանվի ԱՄՆ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ջոկատայինները կմնան այս ցուցակում:
«Ինչ-որ պահի ես պետք է ասեմ, որ որպես [Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում բանակցությունների] համակարգող՝ ես պաշտոնապես դնում եմ այս առաջարկը քննարկման», - շաբաթ օրը Financial Times-ին ասել է Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Փաստաթուղթը դրված է նախագահ [Ջո Բայդենի] սեղանին, [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենի հետ իմ քննարկումները հասել են իրենց սահմանագծին»,- հավելել է նա։