Սուրեն Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը: Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը երկրամարտում գրանցեց 340 կգ, փոխանցում է News.am-ը:
Ավելի վաղ երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը եւս երկու մեդալ էր նվաճել. Գառնիկ Չալոյանը՝ ոսկե մեդալ (55կգ), Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալ (67կգ):