Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, փոխանցում է News.am-ը:
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկրամարտի 370 կգ արդյունքով հռչկավեց երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Ավելի վաղ երիտասարդների աշխարհի առաջնությունում Մելիք Ղուկասյանի գլխավորած թիմից ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Գառնիկ Չալոյանը (55կգ), արծաթե մեդալակիր Սուրեն Գրիգորյանը (89 կգ) եւ բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (67կգ): Հայաստանը թիմից պայքարից մեջ մնաց միայն Պետրոս Պետրոսյանը (102 կգ):