Հարավային Օսիայի գործող նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ ընդունում է իր պարտությունը ընտրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ ընտրությունները կայացել են, շնորհավորում եմ Ալան Գագլոևին և մաղթում հաջողություն»,- լրագրողներին է ասել նա։
«Դուք գիտեք, որ ես բազմիցս եմ խոսել ինչպես բանավեճերի, այնպես էլ Հարավային Օսիայի Հանրապետության բնակիչների հետ հանդիպումների ժամանակ. ինձ համար ժողովրդի ընտրությունը կասկածից վեր է։ Ես իմ խոսքի տերն եմ, ինչպես միշտ»,- հավելել է Բիբիլովը: