Գերմանիայի արտաքին գործերի նախարար, կուսակցության առաջնորդներից Աննալենա Բերբոկն այցելել է Գերմանիայի Վուպերտալ քաղաքում Կանաչների նախընտրական հանրահավաքը NEWS.am-ի փոխանցմամբ հայտնում է Der Spiegel-ը։ Պարբերականի տվյալներով՝ միջոցառումն ուղեկցվել է ԳԴՀ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարմանը դեմ հանդես եկողների բողոքի ցույցով:
Ցուցարարները Կանաչների կուսակցությանը մեղադրել են «պատերազմի հրահրման» և Գերմանիային ուկրաինական կոնֆլիկտի մեջ ներքաշելու փորձի մեջ, իսկ Բուրբոքի ելույթի ժամանակ ցուցարարներից մեկը հում ձու է նետել Գերմանիայի ԱԳՆ-ի գլխին, սակայն այն քաղաքական գործչին չի դիպչել:
Նախարարը, հարձակմանն ի պատասխան, ասել է, որ ավելի շատ հույսը դնում է «խոսքի ուժի, քան ձու նետելու վրա»։